Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է...․ Արթուր Չախոյան
Քաղաքական
20:38 14/04/2025
Հայաստան

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է...․ Արթուր Չախոյան

Հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Արթուր Չախոյանը գրում է․

«Ակտիվ քաղաքացի հավելվածով հայտնել էի խնդրի մասին, որ Տիգրան Ավինյանի կողմից տրված շինթույլտվության աշխատանքները իրականացվում են նախագծի շեղումներով։ Նախագծից դուրս կառուցել են ինքնակամ շինություն և զավթել են մայթը։

Ըստ Ակտիվ քաղաքացի հավելվածի՝ խնդրի լուծման վերջնաժամկետը 09.04.2025թ․ է ավարտվել, և այդ ընթացքում առաջադրանքը երեք անգամ վերադարձվել է կատարողին։ Մինչ օրս ոչ մի պատասխան չեմ ստացել, մինչդեռ այդ աշխատանքները ներկայումս իրականացվում են շատ արագ տեմպերով։

Երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացու ինքնակամ շինությանը՝ այն քանդվում է անմիջապես, բայց երբ խոսքը վեր է գնում՝ արձագանք չկա։

Հիմա տրամաբանական չէ՞ ենթադրել, որ Տիգրան Ավինյանը կամ նրա մերձավորները ստացել են իրենց բաժին կոռուպցիոն «ատկատը», և հենց այդ պատճառով է, որ չեն տալիս հստակ պատասխաններ, չեն դադարեցնում շինարարությունը։

Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե սա կոռուպցիա չէ, ապա մեկնաբանեք՝ ի՞նչ է...․ Արթուր Չախոյան